▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլգոգրադում կանխված ահաբեկչությունների նախապատրաստությունները համակարգվել են Սիրիայից

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություններ են կանխվել, հայտնում է РИА Новости-ն:

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանում արգելված «Կատիբատ ալ Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկից են, որոնք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Վոլգոգրադում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կանխված դիվերսիայի նախապատրաստությունները համակարգվել են Սիրիայից: Իսլամիստները մտադրվել էին պայթեցնել վարչական շենքեր, զինվորական հանրակացարանը, արտադրամասեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее