a1plus.am-ը գրում է. «Ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին առաջինը բարձրաձայնած և ձերբակալված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործը մտնում է փակուղի,-ահազանգում է նրա փաստաբան Արա Զաքարյանը,-այսպես շարունակվել չի կարող»:
Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումից անցել է շուրջ 4 ամիս: Արա Զաքարյանը պնդում է՝ այդ ընթացքում քննիչը որևէ էական գործողություն չի իրականացրել. «Իսկ դատարանները կուրորեն երկարացնում են կալանքը, այս ամենը իրար գումարելով՝ տեղիք է տալիս ասելու, որ իշխանությունները Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում են իրականացնում»։
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 6 երեխաների հայր է, որոնցից 3-ը անչափահաս են։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում