▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացիները և ուկրաինացիները շենգեն գոտում արդեն կարող են ազատ ճամփորդել

 

Վրաստանի և Ուկրաինայի  քաղաքացիների համար Շենգենի գոտի մտնելու հարցում «կանաչ լույս» է վառվել: 

Եվրախորհրդարանն ու ԵՄ նախարարների խորհուրդը ստորագրել են հրամանագիր, որով առառցն վիզայի  ճանապարհորդություն է սահմանվում նախկին խորհրդային երկու հանրապետություններում բնակվող մոտ  50 միլիոն բնակիչների համար:

Եվրոպացի պաշտոնյանները հայտարարել են, որ այս հարցով Եվրամիությունում առկա ներքին հակասություններն, որոնք առաջացել էին անցած ամիսներին առկա ներգաղթյալների խնդրի  ճգնաժամով,  այլևս լուծված են:

The Independent-ն այս առիթով գրել է. «Նախկին երկու խորհրդային հանրապետությունները տարիներ շարունակ ճանապարհներ էին որոնում Արևմուտքին մոտ լինելու համար: Նրանց զայրացնում էր այն փաստը, որ ԵՄ-ն ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ:Եվ ահա, 50 միլիոն մարդ միանգամից հնարավորություն է ստանում մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզային ռեժիմի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее