▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիրը

Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ մայիսի 4-ին, ժամը 16:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության բազմամյա խմբագիր` 69-ամյա Հովհաննես Այվազյանը:

 

 

 

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում` Այվազյանն ասել է, որ ինքնազգացողությունը լավ է: «Ծունկս է կոտրվել, առաջիկա օրերին պետք է վիրահատվեմ»,- ասել է խմբագիրը:

Վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее