▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթի են ենթարկվել վարչապետի օգնականն ու Վարդան Զադոյանը

Երեկ վթարի են ենթարկվել ՈՒՀԱ-ի անդամներ Վարդան Զադոյանն ու Արտակ Գասպարյանը, որը վարչապետի օգնականն է և քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերը։

 

 

Ինչպես հայտնում է hraparak.am-ը՝   վթարը վրաերթի տեսքով է եղել, Զադոյանին ու Գասպարյանին փողոցում վրաերթի է ենթարկել մի մեքենա, որը հետո հայտնի «կավեէնշիկներին» տեղափոխել է հիվանդանոց։

«Մենք ոտքով ման էինք գալիս, մեզ գցեցին տակը»,- ասել է Վարդան Զադոյանը։ Դեպքը տեղի է ունեցել Մերգելյան ինստիտուտի ցայտաղբյուրի մոտ, մեքենան հետընթացի ժամանակ է հարվածել նրանց։ Երկուսն էլ վնասվածքներ են ստացել, կոտրվածնքեր ունեն, հիմա գտնվում են հիվանդանոցում։

«Արտակը ուսի հետ խնդիր ունի, կոտրվածք է, սպասում է՝ զննեն, ասեն՝ վիրահատվելու է, թե ոչ։ Իմ դեպքում գլխի վնասցվածք է ու թևի կոտրվածք։ Ես «Հանրապետական» հիվանդանոցի ռեանիմացիայում եմ, Արտակ Գասպարյանը՝ Չարխչյան կենտրո՞ն, հա՞, ոնց է կոչվում, էդտեղ է»,-ասել է Զադոյանը, ում նշած Չարխչյան կենտրոնը, իրականում, «Իզմիրլյան բժշկական կենտրոնն է»։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее