Վրաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիա» կայքը հրապարակել է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը․
«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված անկախությունը, համապատասխանաբար չի ճանաչում 2017թ․ փետրվարի 20-ին անցկացված այսպես կոչված հանրաքվեն և դրա արդյունքները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ պետք է շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պաշտպանությամբ»։
Հավելենք, որ ըստ պաշտոնաան հաղորդագրության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում է ունենալու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու ե հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: