▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ուկրաինան չեն կարողանում զարգանալ ՌԴ-ի պատճառով. Մերկել

Գերմանիան «չի կարող աչքերը փակել» այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող երկրները չեն կարողանում այնպես զարգանալ, ինչպես կցանկանային: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տեղի ունեցած գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովի ժամանակ, փոխանցում է NOI.md-ն:

 

 

 

 

 

 

 

Մերկելն ասել է, թե այնպիսի երկրները, ինչպիսին են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ուկրաինան, չեն կարողանում զարգանալ Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայի արեւելքում սառեցված հակամարտությունների պատճառով:

 

 

«Գերմանիայում մենք չենք կարող դրա վրա աչք փակել»,- ասել է Անգելա Մերկելը:

Աղբյուր՝ news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее