▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Ադրբեջանի հետ սահմանի շրջակայքում հրթիռի և ԱԹՍ-ի ընկնելու մասին

Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում՝ Կղվարելիի շրջանում հրթիռ, իսկ  Ադրբեջանի հետ սահմանակից Սագարեջոում  անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

«Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: ՆԳ նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել», — ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Աղբյուր՝ aliq.ge

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее