▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանն անցնում է Հայաստանի ճանապարհով. վաղվանից կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել

Սեպտեմբերի 10-ից Վրաստանում կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Մեզվրիշվիլիի խոսքով՝ արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն: «Հասարակական միջոցառումների՝ ծնունդների, հարսանիքների, թաղումների և այլ ծիսական միջոցառումների անցկացումը, համաճարակաբանական իրավիճակից ելնելով, որոշվել է արգելել վաղվանից: Ինչպես գիտեք, այս սահմանափակումն արդեն գործում էր փակ տարածքներում, իսկ վաղվանից արգելքը կվերաբերի նաև բաց տարածքներին»,- հայտարարել է Մեզվրիշվիլին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее