▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում առաջարկում են Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ

Վրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը հայտարարել է, որ Անակլիա նավահանգիստը պետք է կառուցվի լիակատար թափանցիկությամբ՝ արևմտյան ռազմավարական գործընկերների, միջազգային ֆինանսական կառույցների և մասնավոր ներդրողների մասնակցությամբ։

Կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Կուպրաձեի խոսքով՝ Անակլիան պետք է դառնա Սև ծովի գլխավոր լոգիստիկ հանգույցը, որը Վրաստանը կկապի Եվրոպայի հետ, կնպաստի ներդրումների ներգրավմանը և կստեղծի աշխատատեղեր։
Նա նշել է, որ նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա «Կովկասի դարպասը ամբողջ աշխարհի համար»։

«Անակլիան պետք է դառնա երեք երկրների գործընկերության, համակովկասյան խաղաղության, կայունության և բարգավաճման վայր»,- հայտարարել է Կուպրաձեն։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը կարող են լինել առևտուրը, ենթակառուցվածքները, ներդրումները և ընդհանուր տնտեսական ծրագրերը։

Կուպրաձեն նաև քննադատել է Վրաստանի գործող իշխանություններին՝ նշելով, որ նրանց օրոք Անակլիայի նախագիծը դարձել է «չկատարված խոստումների, կորցրած ժամանակի և բաց թողնված հնարավորությունների խորհրդանիշ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее