▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը

Վրաստանում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Կորոնավիրուսի առկայության փաստը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերջերս ժամանել է Իտալիայից»,- լրագրողներին հայտնել է Գամկրելիձեն:

Նրա խոսքով՝ հիվանդի մոտ կորոնավիրուսի ախտանիշներն անմիջապես չեն նկատվել։ Ախտանշանները հայտնվել են Վրաստան վերադառնալուց մեկ շաբաթ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее