1in.am-ը գրում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Archevani քաղաքական թոք շոուի ժամանակ հայտարարել է, թե ով, որտեղ և ինչպես է ծրագրել պետական հեղաշրջումը Վրաստանում: «ԱՊՀ երկրներից մեկի առաջնորդը (չեմ ցանկանում ասել, թե որ երկրի, նա դեռ ղեկավարում է իր երկիրը) ինձ պատմել է, որ իր մայրաքաղաքում իր և Պուտինի զրույցից հետո եկել են Պատարկացիշվիլին և Անվտանգության դաշնային ծառայության մի քանի գեներալներ. դա 2007-ի սեպտեմբերն էր… Մի քանի օր փակվել են գեներալների հետ ու Վրաստանում օպերացիա ծրագրել: Այնուհետ՝ նոյեմբերին, Պուտինն ԱՊՀ հանդիպումներից մեկում ասել է, որ Վրաստանի նախագահ է հանդիսանում Պատարկացիշվիլին: Մինչ այդ՝ հոկտեմբերին, Հետաքննությունների դաշնային բյուրոն մեզ նամակ էր ուղարկել, որում ասվում էր, որ օրենքով գողեր Մուսոյանը, Քալաշովը, ու ևս մեկը գտնվել են Հայաստանում և Անվտանգության դաշնային ծառայության հետ Վրաստանում անկարգությունների ծրագրել»,- հայտարարել է Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում