▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում ճոպանուղու խափանման պատճառով նստարանները սահել ու բախվել են իրար.կան վիրավորներ

Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս է եկել ճոպանուղին: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ անջատվել է օբյեկտի էլեկտրականությունը, ինչի հետեւանքով նստարաններն սկել են սահել եւ բախվել միմյանց: Դրա պատճառով զբոսաշրջիկները հարկադրված են եղել բարձրությունից թռչել ձյան վրա: Վաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն լրագրողներին հայտնել է ութ տուժածների մասին: Նրանց բժշկական օգնություն են ցույց տվել: Լուրջ վնասվածքներ են ստացել  Ուկրաինայի և Շվեդիայի զբոսաշրջիները:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее