▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ` գիտեն, թե դա ում տունն է. Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանն, արձագանքելով «Արթուր Բաղդասարյանի 2 մլն դոլար արժողությամբ դղյակը» հրապարակմանը, Asekose.am-ին նշել է հետևյալը. 

«Մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ հերքելու, որ նշված առանձնատունը պատկանում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Կրկին պետք է նշեմ, որ Արթուր Բաղդասարյանը ոչ մի առնչություն չունի նշված առանձնատան հետ:

Ասեմ ավելին, այդ թաղամասում ապրող, կամ մեր երկրի անցուդարձին  շատ թե քիչ ծանոթ մարդկանցից շատերը,  վստահ եմ, գիտեն թե դա ում տունն է»

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее