▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգավոր եմ համարում հիմնական սլաքը Թուրքիայից Գերմանիա ուղղելը.Փորձագետ

Անկարայից թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով: 

«Գերմանական սահմանադրական արդարադատության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինը բարձր ընդունելության շեմ է նախատեսում համապատասխան դիմումների համար և հաջողության հասնել ցանկացող անձն առնվազն պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը և պնդի, որ փաստաթուղթն այդ առումով չի համապատասխանում Գերմանիայի հիմնական օրենքին և պետք է վերանայվի: Այս պարագայում մենք չունենք նման խնդիր, որովհետև բանաձևը խորհրադարանական է,  այն չի կարող ներգործություն ունենալ անձի նկատմամբ, խախտել նրա իրավունքները»,-խոսելով հայցի  հարուցման  դատական  հեռանկարների մասին՝ ասաց միջազգային  իրավունքի  փորձագետ  Վլադիմիր  Վարդանյանը:

Անդրադառնալով Գերմանիայի պատասխանատվությանը՝ փորձագետը նկատեց.

«Բանաձևում ավելի շատ խոսվում է Գերմանիայի անգործության, Հայոց ցեղասպանությունը չկանխելու,  ոչ թե մեղսակցության մասին: Շատ վտանգավոր եմ համարում այն հանգամանքը, որ հիմնական սլաքը Թուրքիայից Գերմանիա է ուղղվում»: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее