▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտարանդի հայ գրողների բաց նամակը` Հայաստանի քաղբանտարկյալների ու ԿԳԲ-ի ագենտների մասին

Բաց նամակ ԱՄՆ-ի, ԵՄ անդամ երկրների լիազորված դեսպաններին, Հայաստանի Հանրապետությունում

 

Սիրելի տիկնայք ու պարոնայք

 

Որպես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքացիներ, պարտավորված ենք համարում հայտնել ձեզ, որ Հայաստանի Հանրապետության բանտերում կա բազում քաղբանտարկյալ հենց հիմա: Վերջերս բանտարկվածներից է Շանթ Հարությունյանն իր համախոհներով, որին իր կամքին հակառակ տեղափոխել են հոգեբուժարան, ինչպես որ վարվել էին նրա հետ նախորդ բանտարկության ժամանակ: Այդ բռնարարքն արժանացավ ԱՄՆ-ի դեսպանատան քննադատությանը:

Մենք ունենք բազում վկայություն նախկին քաղբանտարկեալներից, ինչպես նաև սովետական փորձ, որ հոգեբուժարանները խունթաների խոշտանգարաններն են, հասարակության, փաստաբանների, գերևարվածների ընտանիքների անդամների համար անտեսանելի և անվերահսկելի:

 

Տեղեկացնում ենք, որ ինչպես ԱՊՀ անդամ բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, մինչ օրս գաղտնազերծված չեն սովետական ԿԳԲ-ի ագենտներն իրենց ոստայններով: Այն որ ԱՊՀ հասարակություններին դա լայնորեն հասու դարձավ ՍՍՀՄ-ի փլուզումից երկու տասնամյակ անց, բացատրելի է սովետական տարիների ու հատկապես վերջին երկու տասնամյակների իմացական շրջափակումով, միակողմանի պրոպագանդայով ու գլուխլվացմամբ: Բայց ինչու մեր բարեկամները, աշխարհի ժողովրդավարությունները դա թույլ տվեցին, մեզ անհասկանալի է մինչ օրս, և դա անպայման կդառնա քննարկման ու պարզաբանման առարկա ժողովրդավարությունների հաստատություններում որտեղ քաղաքացիներ ենք, և հայ ժողովրդի ու նրա բարեկամ ժողովրդավարությունների դիվանագիտական ապագա հարաբերություններում:

Ավելորդ չենք համարում նշելը, որ գործընկերների նման անտարբերությունը, անվտանգության կարևորագույն այս խնդրի նկատմամբ, խորապես հիասթափեցնում է հայ ժողովրդին, ինչպես նաև ձեր համագործակցությունը երկիրը զաֆթած խունթայի հետ, ամեն զեղծված ընտրությունից ու հանրաքվեից հետո, նրանց միջազգային իմիջը շպարելով ձեր կերտած փաստաթղթերով, տակը դրած ստորագրություններով ու հայտարարություններով:

Մենք որպես ԱՄՆ-ի, ԵՄ-ի քաղաքացիներ, ինչպես նաև հայեր, համարում ենք նման քաղաքականությունը պատեհապաշտ, անհեռատես, վնասակար ու վտանգավոր, ոչ միայն Հայաստանի, այլ համաշխարհային ժողովրդավարության համար ընդհանրապես:

 

Որպես ձեր համաքաղաքացիներն ու պարզապես բարի կամքի մարդիկ, կոչ ենք անում ձեզ.

 

Անմիջապես ներկայացուցիչներ ուղարկել հայ բանտարկյալներին այցելության, տեղեկանալու նրանց որպիսությունից, համոզվելու որ նրանց չեն խոշտանգում հենց հիմա, երաշխիքներ պահանջել իշխանություններից որ չեն խոշտանգվի, ինչպես նաև պահանջել Շանթ Հարությունյանի հարկադիր հոգեբուժության դադարեցումը:

 

Քննարկել ձեր իշխանությունների հետ, Հայաստանում ԿԳԲ-ի ոստայնը հնարավորինս շուտ գաղտնազերծելու պահանջ դնելու ձեր հնարավորությունն ու ձեր երկրների հնարավոր աջակցությունն այդ գործում: Հակտապես գնահատելի կլինի Գերմանիայի ու Վարշավյան նախկին պակտի երկրների փորձը:

 

Տեղեկացնում ենք, որ այս հայտարարությունը տարածում ենք մեդիայով, փոխանակ սովորականի պես ուղարկելու ձեր փոստային ու էլեկտրոնային հասցեներով, որովհետև 2006 թվականից մինչ օրս ամեն տարի ձեզ ուղարկած բազում հայտարարություն, հղում, նամակ անպատասխան է մնացել, անգամ չենք ստացել հաստատում որ ստացել եք, ինչը ԱՄՆ-ում ու ԵՄ-ում կառավարական հաստատությունների աշխատակարգի կոպտագույն խախտում է:  

Վստահ ենք, որ որպես ժողովրդավարությունների քաղաքացիներ ու պետական ծառայողներ, դուք չէիք կարող նման զանցանք գործել, և այդ պատճառով առաջարկում ենք ձեր անվտանգության ծառայություններին անմիջապես միջոցներ ձեռնարկել, ձեր դեսպանատների տեղացի աշխատակիցներից ԿԳԲ-ի ագենտներին զտելու համար, որովհետև հակառակ դեպքում նրանք են շարունակելու զտել ձեզ ուղարկված փոստը:

 

Վտարանդի Հայ Գրողների Միություն

 

2013.11.16

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее