Վերջին տարիներին Լոնդոնում բնակվող ռւս օլիգարխ Բորիս Բերեզովսկին մահացել է կյանքի 68-րդ տարում:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին 2003 թվականին իշխանությունների ճնշման տակ լքել էր Ռուսաստանը` մշտական բնակություն հաստատելով Լոնդոնում, որտեղից, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսավորում էր ռուսական ընդդիմությանը:
Բերեզովսկու մահվան մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փեսա Եգոր Շուպպեն: