ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ, որում ասվում է.
«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:

Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։
Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»:
Հիշեցնենք, որ այսօր 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում:
Այս առիթով փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել էր.
«Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:


