ArmFootball.com-ը գրում է. Sky Sports կայքը ներկայացրել է 2015թ.-ի լավագույն 100 ֆուտբոլիստներին` հիմնվելով Whoscored.com կայքի գնահատականների վրա:
Top-5 առաջնությունների յուրաքանչյուր խաղից հետո Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացնում է ֆուտբոլիստների գնահատականները: Sky Sports-ը հանել է յուրաքանչյուր ֆուտբոլիստի միջին գնահատականը ու կազմել տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7,618 միջին գնահահատականով զբաղեցրել է 17-րդ տեղը:
«Յուրգեն Կլոպպի խոսքերով` աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Սակայն հայազգի ֆուտբոլիստը բարելավեց իր խաղը Տոմաս Տուխելի գլխավոր մարզիչ դառնալուց հետո: Հարձակողական ոճի կիսապաշտպանը Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում է 7,9 միջին գնահատականով ու Ռաֆայելի հետ միասին հանդիսանում է ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը»,- գրում է Sky Sports-ի լրագրողը:
Նշենք, որ 100 լավագույնների ցուցակը գլխավորում է Լիոնել Մեսսին` 8,821 միջին գնահատականով: Երկրորդը Նեյմարն է` 8,37, երրորդը` Զլատան Իբրահիմովիչը` 8,077