▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«X Factor»-ից հայտնի Միրիամն իր ելույթով կանադական «Ձայնը» նախագծում ստիպեց Լարա Ֆաբիանին և Գարուին հոտնկայս ծափահարել իրեն

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայազգի Մարիամ (Միրիամ) Բաղդասարյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «X Factor» նախագծից, մասնակցել է կանադական «Ձայնը» նախագծին՝ հիացնելով մարզիչների բոլոր 4 անդամներին: Նրանք են աշխարհահռչակ կատարողներ Լարա Ֆաբիանը, Գարուն, Էրիկ Լապուանտը և Ալեքս Նևսկին: Նշենք, որ Մարիամը, կույր լսումների ժամանակ կատարելով հայտնի «Litlle me» երգը, ստիպել է մարզիչներին հոտնկայս ծափահարել իրեն: 

Նշենք, որ որպես իր մարզիչ՝ Միրիամն ընտրեց Լարա Ֆաբիանին:

 

 

 

Ներկայացնում ենք նաև Միրիամի ելույթը՝ «X Factor» նախագծի առաջին փուլի ժամանակ: Հիշեցնենք, որ լինելով երգիչ Էրիկի խմբում՝ Միրիամը դուրս մնաց նախագծի «4 աթոռ» փուլից:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее