▲ Դեպի վեր

Вторник, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանը՝ Մոնակոյի կազինnյում

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի Մոնտե Կառլո հանրահայտ կազինոյում։ 

Հայաստան.news-ն է գրում ու նշում, որ կայքի տվյալներով՝ պատգամավորը մի քանի օր է անցկացրել Մոնակոյում, այցելել է խաղատուն, կադրերն արվել են Մոնտե-Կառլո խաղատան շենքում և դրան հարող ռեստորանում։ 

«Մենք նկատել ենք, որ պատգամավորը չի ներկայացել մարտի 4-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նստաշրջանին։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԱԺ, պարզելու, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանն իրազեկել է ԱԺ աշխատակազմին բացակայելու մասին և ի՞նչ հիմքով է բացակայել նիստերից։

Աժ լրատվականից հարցմանն ի պատասխան մարտի 11-ին հայտնել են․ «ՀՀ ԱԺ աշխատակազմն այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բացակայության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստացել»։

Ստացվում է, ՔՊ-ական պատգամավորը բացակայում է նիստերից, բայց անգամ հարկ չի համարում իրազեկել»,-գրում է սկզբնաղբյուրը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее