▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուրովին «բանդիտ» ներկայացնելով` խայտառակել ենք նաև ՀԱՊԿ-ն. Նորատ Տեր-Գրիգորյանց

Հայ-ռուսական փոխհարաբերություններում «ինչ-որ ճաք է նկատվում»՝ երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կատարվածը «թյուրիմացություն» է:



Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերին: 

«Խաչատուրովին կարելի էր հրավիրել այստեղ՝ մի բաժակ թեյի ու ասել `գիտեք, պարոն Խաչատուրով, կարծում ենք, որ դուք այլևս հետ գնալու կարիք չունեք, քանի որ մենք Ձեր փոխարեն մեկ ուրիշին կուղարկենք: Իսկ այստեղ սկսեցին ամբողջ աշխարհով գոռալ, թե Խաչատուրովը «բանդիտ» է, հանցագործ, իսկ Խաչատուրովը ամենևին էլ բանդիտ չէ, շատ լավ զինվորական է, մեծ ներդրում ունի հայոց բանակի կազմավորման հարցում»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

 

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծեց, որ չի կարող կանխագուշակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը կտրվի՞ Հայաստանին, թե ոչ: «Մենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեր սխալ պահվածքով մի փոքր խայտառակել ենք այդ կառույցը: Այս իսկ պատճառով խոսելուց առաջ միշտ պետք է լավ մտածել»,-նշեց նա:

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով Խաչատուրովին առաջադրված մեղադրանքին` սահմանադրական կարգը տապալելու մասով, գեներալն ասաց, թե քանի որ Խաչատուրովը Երևանի կայազորի պետ էր, պետք է ենթարկվեր գերագույն գլխավոր հրամանատարին, նա հրաման է կատարել, իսկ հրամանը չկատարելու դեպքում զինվորականները խիստ պատժվում են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее