▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուրովին փոխարինելու հարցի մասին որևէ տեղեկություն չկա․ Աննա Նաղդալյան

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փոփոխությանը կամ Հայաստանի կողմից կազմակերպությունում նախագահությունը փոխանցելուն վերաբերող որևէ նորություն այս պահին չկա:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ռուսական մամուլի հրապարակումների մասին հարցին, որը վերաբերում է ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից վերցնելու մտադրությանը: «Որևէ նոր բան ասել չեմ կարող:

 

 

 

 

 

 

 

 

 

Պետք է նշեմ կրկին, որ խորհրդակցությունները ՀԱՊԿ համապատասխան մարմիններում շարունակվում են: Դրանք վերաբերում են ՀԱՊԿ կանոնակարգի շրջանակում կոնսենսուսային լուծումներ գտնելուն: Ինչպես գիտեք՝ ՀԱՊԿ կանոնակարգերով սահմանված չէ գլխավոր քարտուղարի փոփոխության ընթացակարգ: Երբ խորհրդակցությունների արդյունքները կներկայացվեն Հավաքական անվտանգության Խորհրդի հաստատմանը, հայտնի կդառնան հանրությանը»,- հավելեց ԱԳՆ խոսնակը:

 

 

 

 

Ինչ վերաբերում է Երևանում նախանշված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Մոսկվա տեղափոխելուն, Աննա Նաղդալյանի պնդմամբ՝ որոշումը տեխնիկական էր. «Սա զուտ տեխնիկական որոշում էր, որը պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով: Որևէ այլ պատճառ նման որոշման համար չկար»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее