▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի հարցով պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ուղղաթիռի հետ կապված միջադեպից շատ առաջ. Պեսկով

ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունը կապված չէ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետ․ 

«Պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են միջադեպից շատ առաջ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական ուղղաթիռի հետ կապված իրավիճակն ազդել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее