▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է...

ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ արտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ։

Հ.Գ. 1. Զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։

Հ.Գ. 2. Ականջդ կանչի Պեդրո Ագրամունդ, Ռոբերտ Ուոլտեր, Միլիցա Մարկովիչ եւ ընկերներ։ Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է.......

Սամվել Ֆարմանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее