|
«Բաղրամյան 26» թելեգրամ-ալիքի Արցախի աղբյուրները հայտնում են, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև վաղը՝ օրվա երկրորդ կեսը՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը և ուժի կիրառմամբ կվերականգնեն երթևեկությունը։ Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որպեսզի նրանք զերծ մնան միջանցքի ապաշրջափակման ինքնուրույն գործողություններից։ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ հրամանատարությունը վրդովված է ադրբեջանցիների լկտի պահվածքից և սադրիչ գործողություններից, որոնց նպատակն առաջին հերթին խաղաղապահներին վարկաբեկելն է»,- գրել է ալիքը։ Դիտեք նաև՝
|
Խաղաղապահները ճանապարհը փակած ադրբեջանցիներին վերջնաժամկետ են տվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


