Ցավակցում եմ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Համազգային թատրոնի հիմնադիր-ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, սիրված և անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Սոս Սարգսյանը ստեղծագործական դպրոցի հիմնադիր է, նրա աշակերտներն այսօր լուրջ դերակատարում ունեն հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում:
Մեծ դերասանի կերտած կերպարները ձևավորել են մի քանի սերնդի արժեհամակարգ, դարձել հայ մարդու աշխարհընկալման և հայրենասիրության խորհրդանիշ:
Հայ մտավորականության վառ անհատականություններից մեկի, թատրոնի և կինոյի ականավոր դերասանի, հայ մարդու և քաղաքացու հիշատակը, նրա թողած ստեղծագործական ժառանգությունը միշտ կլինի մեր և գալիք սերունդների ուղենիշը:
Խաղաղություն և լույս Ձեր հոգուն, Վարպե´տ:
Ֆեյսբուք