▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղայդին ապտակի» հմայքն հարկվոր է` մանկուց ճաշակել...

Անկեղծ ասած` Ես,որ ողջ իմ կյանքում հպարտացել եմ ազգային իմ պատկանելությամբ,մշակույթով,ազգ ու պետությամբ,վերջին տարիներին հաճախ եմ իմ մեջ թաքուն հիասթափություններ ունենում:Իմ տեսակն ունեցող մարդիկ կայանում են մանկուց,երբ հայրական «ղայդին» ապտակի են արժանանում` գիտակցությունն համընդհանուր արժեքների ու գաղափարների ուղղելու հարցում:Ասել կուզեմ,վաղուց եմ հասկացել,թե ինչից և երբ է սկսվում` հայրենիքը:Գիտակցում եմ նաև,որ իմ տեսակն ունեցող մարդիկ,լինելով նույն սովորական մահկանացուներ,ովքեր` հայհոյելու,չարանալու,ծնոտին հասցնելու ու էլի շատ բաների օժտվածությամբ չեն զիջում որևէ մեկին,սակայն առաջնահերթությունն ըստ իրենց տեսակի, համարում են զսպվածությունն ու խոհեմությունը,բարու և հանդուրժողականության,սիրո ու հարգանքի սերմանումն ու պրոպագանդումը:
Բայց... միևնույնն է,վերջին տարիներին` տո էլ հայհոյել,էլ ծնոտին հասցնել,ինչերի ցանկություններ միայն չեմ ունենում,անշուշտ` թաքուն,ինքս իմ մեջ:
Վիրավորել` որևէ մեկին չեմ ցանկանում:Բայց ճիշտն ասելն, հո` շան տղություն չի,այ մարդ:
Ցավալի է,երբ կյանքից սիրելի մարդիկ են հեռանում:Անկախ այն բանից,թե ով` ինչքան,կամ` ինչ է արել:«Այ ժողովուրդ»,ինչ է,չկարողացար գտնել մեկին,ով մի երգ էլ գրեր մեր հարևանությամբ անուշադրության ու արհամարանքի արժանացած «մեծերից» որևէ մեկի համար,ու դու էլ քո ողջ «աստղային» շքերթով մի տեսահոլովակ էլ նվիրեիր Նրան: Պակաս է եղել նրանց ավանդն ու մեծությունը,ինչ է:
Կրկնում եմ,հարկավոր չէ նենգափոխել միտքս,ասելիքս:Ցավում եմ յուրաքանչյուր կորստի համար: Բայց և ուզում եմ նույն մեծարելու տեսանկյունից գնահատված տեսնել արժանավորներից բոլորին:
Էս «թիմային քաղաքականությունը»` ոչ այլ ինչ է,քան ծաղր ու ծանակ մի ողջ ժողովրդի ու նրա դարավոր պատմության հանդեպ,իմ` զավակի,քո` զավակի,մեր` զավակների,նրանց ինքնագիտակցության,ճաշակի,արժանավայել քաղաքացի լինելու,ի վերջո` ազգ ու պետություն ունենալու,կերտելու նկրտումների հանդեպ:
Հիմա սրանք կասեն` էս ի~նչ բառեր ես գրել,այ միամիտ... Հազարները գուցե կկարդան էս տողերն ու մի երկու «քաղցր բառ» էլ ինձ բաժին կանեն,իբր` «հերթական աբիժնիկն ա»:Էլ չխոսեմ այն «գորշ երևույթների» ասին,ովքեր իրենց ամեն ինչ են երևակայում,բացի մի բանից,որ պարզապես զուրկ են երևակայությունից,բայց ամենուրեք են:Նրանք հեռուստածրագրերի մշտական գաղափարներն են,ժյուրիների աթոռները սրանց անուններով են կոչված,առհասարակ,իրենք են, ու իրենց թիմը:Սրանք էլ գուցե օգտագործեն «քարկոծող կոմպանիաներ» ստեղծելու իրենց միակ տաղանդն ու հազար կողմից հարվածել ու փնովել սկսեն:

Ու էսպես,ուզում եք ազգ ու պետություն կերտել:

«Ղայդին ապտակի» հմայքն հարկվոր է` մանկուց ճաշակել:

Ինչ փույթ,երբ ժամանակահատվածն, ավաղ, բաց է թողնված...

Ազատ Աբրահամյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее