▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն է. «Ադեկվադ»-ի 20-ից ավելի անդամներ բերման են ենթարկվել. Աշոտյան

Այսօր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց հավաքված անձինք բերման են ենթարկվել: 

«Սա անհետեւանք չի մնա», -ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով թեմային:

Նշենք, որ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի մոտից բերման են ենթարկվել միաբանության շուրջ 20 անդամներ՝ պարետատան հրահանգներին չենթարկվելու և սոցիալական հեռավորության կանոնը իբրև թե խախտելու համար»։

Հավելենք, որ «Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանն այսօր հրավիրվել էր ոստիկանության 6-րդ վարչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее