▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է

Հադրութի շրջանի  Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով  շրջափակման  մեջ է  հայտնվել  պաշտպանության բանակ զորակոչված 9  պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել  կապ հաստատել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ  կապ հաստատելու ժամանակ  պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:

«Արցախում  ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի  նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել,  թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք  աշխատանքներ են սկսել:   Ինչ-որ նորություն ունենալու դեպքում  հավելյալ կտեղեկացնենք»,-ասել է Հայկ Խանումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее