1in.am-ը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկած ակտիվիստներին հարցաքննության ենթարկելուց հետո բաց են թողել: Նրանցից երեքին ստուգել են նաև, թե արդյոք ալկոհոլ օգտագործե՞լ են:
Ինչպես 1in.am –ի հետ զրույցում ասել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երիտասարդների հանդեպ կկիրառվի վարչական տույժ, որը կլինի տուգանքի ձևով: Նա համոզմունք է հայտնել, որ ակտիվիստներից ոմանք ալկոհոլ էին օգտագործել, սակայն երիտասարդները հերքել են դա:
Նրանք ջրով նշել իրենց ազատ արձակումը և այժմ քաղաքապետարանի դիմաց շարունակում են նստացույցը:
Մանրամասները` 1in.am –ի տեսանյութում: