|
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է հունվարի մեկից ջրի սակագինը բարձրացնելու հարցը։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն իր ելույթում հայտնել է, որ ընկերությունն այս տարի օգոստոսին հայտ էր ներկայացրել հանձնաժողով. մասնավորապես՝ ընկերության կողմից մանրածախ ծառայությունների մատուցման գումարային ճշգրտված սակագինը հաշվարկվել և որոշ սպառողների համար առաջարկվել էր 209 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել և պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը, իսկ սովորական սպառողների համար 200 դրամից կդառնա 208,415 դրամ։
«Երբ հանձնաժողովի որոշումն իրավական ուժ ստանա, կառավարությունը համապատասխան որոշմամբ կսուբսիդավորի սահմանվելիք սակագների տարբերությունը: Քննարկման ընթացքում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն իր ելույթում նկատել է. «Եթե պետությունը սուբսիդավորում է ջրի սակագինը, մեր գրպանից է սուբսիդավորում։ Հերթական անգամ քննարկում եք սակագնի բարձրացման հարցը, և կառավարության կոմպենսացիայի մասին եք խոսում. ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ համակարգի պահպանությունը, անվտանգությունը, ծախսերը, պետական սուբսիդիաները, բոլորի աղբյուրը մեկն է՝ սպառողի գրպանը, ուրիշ աղբյուր չկա, երբ պետությունը սուբսիդավորում է, նշանակում է՝ մեր գրպանից է սուբսիդավորում»։ |
Խմելու ջուրը կթանկանա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



