«Հրապարակը» գրում է, թե «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Գեւորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ նրա հովանավորությամբ պատրաստվում էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, մեր տեղեկություններով, ծանր կացության մեջ է հայտնվել: Նա ռեստորանային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզնեսում եւ երկրորդ շունչ կտա համալիրին: Պարոն Հովսեփյանը, սակայն, փայաբաժինը ոչ թե իր անունով է ձեւակերպել, այլ խնամու՝ Գարեգին Նուշիկյանի: Ձորի Կարիկը, փաստորեն, միամտություն է ունեցել ներդրումների մասը պատշաճ չձեւակերպելու: Հավանաբար՝ վստահել է պարտնյորների բանավոր խոսքին եւ «քաշվել»: Նոր փայատերը բավարարվել է ընդամենը մի 200 հազար դոլար ներդրումով եւ հրաժարվում է մնացած գումարը դնել գործի մեջ: Երեկ մենք խոսեցինք նոր բաժնետիրոջ՝ ԱԺ պատգամավոր, անկուսակցական Գարեգին Նուշիկյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով, որ այս տարի ինքը ձեռք է բերել «Աշտարակի ձոր» ռեստորանի բաժնեմասը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել. «Միայն կարող եմ հաստատել, որ՝ այո, կա նման բան, եւ գործարքը կատարվել է փոխադարձ համաձայնության միջոցով, որեւէ խնդիր չկա»: Մանրամասները և հետաքրքիր այլ հոդվածներ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Խնամիներով «քաշե՞լ» են... «Հրապարակ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet