▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ չշահարկել ինձ հետ կատարված միջադեպը. բժիշկը՝ առողջապահության նախարարին

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանն արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե վարչապետին ուղղված բաց նամակի տակ ստորագրած բժիշկները լռում էին, երբ թավշյա հեղափոխության օրերին ծեծի էր ենթարկվում իրենց գործընկերը: Հայկ Հովհաննիսյանին ոստիկանները ծեծել էին ապրիլի 23-ին, երբ նա փորձել էր միջամտել երիտասարդներին կոպտորեն բերման ենթարկելուն:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մի խումբ բժիշկներ, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, բաց նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անթույլատրելի համարելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքը:

«Տեղեկացա, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ասուլիսում նշել է, որ ապրիլան օրերին իմ հետ արձանագրված միջադեպը որեւէ արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Տեղեկացնեմ, որ դեպքից անմիջապես 5 րոպե հետո, երբ ես հիվանդանոցում էի, ինձ մոտ է եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ բուհի ողջ ղեկավարությունը: Նույն պահին ղեկավարության կողմից հրապարակայնորեն խստորեն դատապարտվեց իմ հետ գրանցված միջադեպը եւ անմիջապես պատկան մարմինները տեղեկացվեցին կատարվածի մասին, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունից այցելեցին ինձ եւ հրապարակային ներողություն խնդրեցին կատարվածի համար: Նշեմ նաեւ, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւս այցելեց ինձ հենց նույն օրը: Դատապարտեց միջադեպը եւ իր աջակցությունը հայտնեց: Խնդրում եմ, անհարկի չշահարկել իմ հետ կատարված միջադեպը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է բժիշկ Հայկ Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее