▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ՝ ովքեր ունեն բեռնատար մեքենաներ, օգնենք բերձորցիներին․ Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, սա 1915 թիվը չէ, սա 2020 թիվն է: Հայ ժողովուրդը նորից բռնել է գաղթի ճամփան: Բերձորի բնակիչներին տրվել է հստակ ժամկետ՝ մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ը ազատել գյուղը: Թախանձագին խնդրում եմ նրանց, ովքեր ունեն բեռնատար մեքենաներ, օգնենք բերձորցիներին, կարողանալու տեղափոխել իրենց ունեցած գույքը հարևան գյուղեր: Նրանք հիմնականում սահմանը պահող մեր զինվորներն են իրենց ընտանիքներով, որոնք չեն լքելու հայրենի Արցախը, պատրաստ են մնալ և պաշտպանել մեր սահմանները: Խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալ եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее