▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում են չքաղաքականցնել «պիցցա»-ի դեպքը

«Տաշիր Պիցցա»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջն անդրադարձել է այսօր համացանցում տարածված այն լուսանկարին, որում պատկերված է, թե ինչպես է հաճախորդը ապակի գտել պիցցայի մեջ.

«Հարգելի Մարիամ Մելքումյան,

Անկեղծ ասած մենք զարմացած ենք տեղի ունեցածից: Ուզում եմ նշել, որ նման դեպքի համենայն դեպս մենք, ականատես չենք եղել և չենք էլ լսել: Խնդրում եմ նմանատիպ դեպքերի պարագայում անմիջապես զանգահարել ( 010) 51 11 27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ-հասցեով info@tashirpizza.am:

Այս պահին մենք ուսումնասիրում ենք դեպքը և խոստանում թափանցիկ քննություն:

Եթե դեպքը հաստատվի, բոլոր աշխատակիցները անխտիր կազատվեն աշխատանքից:

Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհագստության համար:

Հավելենք, որ պատրաստ ենք կազմակերպել բաց դռների օր և դուք կարող եք ծանոթանալ օգտագործվող սննդամթերքին և խոհանոցի մաքրությանը:

Հիշեցնենք, որ մեր խոհանոցները բաց են և հաճախորդներից յուրաքանրյուրը ամեն րոպե դրսից կարող են տեսնել, թե ներսում ինչ է կատարվում:

Մնացյալ բոլոր մեկնաբանություններ գրողներին խնդրում ենք չքաղաքականցնել դեպքը:

Հարգանքներով «Տաշիր Պիցցա» ՍՊԸ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее