Բաց նամակ ՀՀ Նախագահ Պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ձեզ են դիմում Բանակում մոլորված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները , բսրեկամները , գուղի բնակիչները և նրանք ովքեր ճանաչում են Հակոբ Ինջիղուլյանին:
Բաց Նամակ
Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Նախագահը՝ Վլադիմիր Պուտինը իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների , այդ թվում Պաշտպանության նախարարին:
Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապվել Ռ. Դ Նախագահին (գուցե դեսպանատան միջոցով) միջնորդություն կատարի մեր երեխայի համար :
Մենք մտածում ենք , որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտա մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք:
Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային կարող ենք ասել , որ հարցազրույց ասվածը , որը մեզ ձուցադրեցին դա թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ:
Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել:
Խնդրում եմ, աղաչում եմ` օգնեք մեր տղային քանի դեռ ամեն բան վերջացած չէ:
Նախապես շնորհակալություն :
Զինվորի Մայր, Հայր , Եղբայր, ազգականներ, Ընկերներ և Ոսկեվազ համայնք:
Աղբյուրը` Armday.com