▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ կտայի անպայման փորձել հայկական գինին. «Գրեմմի»-ի մրցանակակիր երգչուհի Ջոս Սթոուն

 

 

 

 

 

 

 

 

Բրիտանացի հայտնի ջազ երգչուհի, «Գրեմմի»-ի մրցանակակիր Ջոս Սթոունը հարցազրույց է տվել Pop Matters միջազգային էլեկտրոնային ամսագրին: Երգչուհին խոսել է Հայաստանում փորձած գինու մասին:

«Հայաստանում մի գինի կար, որը պահվում էր կերամիկայից կուժի մեջ: Խորհուրդ կտայի այն անպայման փորձել: Ցավոք, ես շատ չեմ կարող այն օգտագործել, քանի որ երգելուց առաջ ալկոհոլային խմիչք չեմ խմում»,- ասել է Սթոունը: Երգչուհին այս մասին խոսել է` պատասխանելով հարցին` արդյո՞ք այսքան երկրներ այցելելով կա մի բան, որը կուզենար միշտ ունենալ:

Հավելենք, որ 2016-ին Սթոունը Հայաստան էր ժամանել «Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակներում:  

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее