▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդակցություններ կառավարությունում՝ նվիրված ջրային ոլորտին, ներդրումների խթանմանն ու դպրոցներին

Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Նարինե Թուխիկյանը, Կադաստրի  վարչության պետը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլ պաշտոնյաններ․ քննարկվել են կրթական հաստատությունների  շենքային   պայմաններին վերաբերող հարցեր։ Հինգշաբթի, Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել նաև  «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրին համահունչ Ֆոնդի ռազմավարական գերակայությունների մշակմանը: Տեղի է ունեցել քննարկում արտահանման խթանման, վերամշակվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ:

 

 

Նույն օրը Տիգրան Ավինյանն անցկացրել է մեկ այլ  աշխատանքային խորհրդակցություն՝ «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել ծրագրերի ընթացիկ կատարողականի հարցերին ինչպես ֆինանսական, այնպես էլ բաղադրիչների ու հիմնական աշխատանքների մասով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա խնդիրների հնարավոր լուծման առաջարկությունների վերաբերյալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее