▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Երեւանում. «Mercedes»-ը կամրջից ընկել է «Toyota»-ի վրա․ երկու հոգի հոսպիտալացվել են

«911» ծառայությունը այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 20:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կամրջակից մոտ 10 մետր գահավիժել է եւ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա, երկու հոգի հոսպիտալացվել է։

 

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Տեսանյութը՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее