▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 4 վիրավորների թվում է ճարտարապետ Լևոն Իգիթյանը

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Յախշիբեկյանի վարած Mercedes G63 մակնիշի 888 GG 86 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վալենտին Խաչատրյանի վարած Mercedes Տ500 մակնիշի E 536 HK 196 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, վարորդներից Ա. Յախշիբեկյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 80-ամյա Լևոն Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն է:  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее