Հուլիսի 20-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Գ․-ից, ով հայտնել է, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցի 5 հասցեում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբի իր աշխատասենյակից, իրեն անհայտ հանգամանքներում՝ գողացել են այնտեղ եղած խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպեր լիազորի գլխավորությամբ։
Արդեն տեղում Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 25-ամյա Գուրգեն Ա․-ն, ում հետ կատարված բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայանում է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։
Դեպքի փաստով Դավիթաշենի բաժանմունքում նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Վարդան Գ․-ն և կասկածյալ Գուրգեն Ա․-ն աշխատում են «Ռիբոկ» սպորտային ակումբում որպես անվտանգության աշխատակից։
Խոշոր չափի գողություն Դավիթաշենում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբում․ կասկածյալն ու տուժածը նշված ակումբի անվտանգության աշխատակիցներ են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


