▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոսում են այն մասին, թե «թուրքի ձեռագիր է»». Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանությունից 3 օր անց դեռևս չկա կասկածյալների շրջանակ: Անճար ոստիկանությունը հայտարարում է, թե դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր ինֆորմացիա ունեն: Այն ոստիկանական համակարգը, որի վրա միլիարդներ են ծախսվել... 
Դեպքից երեք օր անց, կարծես հրահանգով, լրագրողների հարցերին այլևս չեն պատասխանում: 
Ես մարդկանց գիտեմ, ովքեր տագնապած են, ովքեր շշուկով ու բարձրաձայն խոսում են այն մասին, թե «թուրքի ձեռագիր է»: 
Նույն տագնապն է, ինչ 2015 թվականի հունվարին, երբ սպանվեց Ավետիսյանների ընտանիքը: 
Այսօր համապատասխան մարմինների կողմից չկա որևէ հերքում, չկա որևէ տեղեկություն, չկա ոչինչ...
Այսօր կհուղարկավորեն դաժանաբար սպանված 31-ամյա կնոջն ու նրա բալիկներին....»:

Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее