▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոստացավ՝ ամեն ինչ կանի՝ արդարությունը վերականգնելու համար. Լենա Նազարյանը հանդիպել է իրեն դիմած քաղաքացուն

Վերջերս մամուլը անրադարձել  էր  ՀՀ քաղաքացի Կարեն Խաչատրյանի բաց նամակ-դիմումին՝ ուղղված   ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ  տիկին Լենա Նազարյանին,  որով   քաղաքացին խնդրում  էր տ. Նազարյանին ուշադրության և հսկողության ենթարկել թիվ ԵԱՆԴ?/5228/02/15/քաղաքացիական գործով Դատարանի կողմից կայացրած վճիռը , որը իրականացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասիության դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից: Նշված վճռում դատավորը հակընդեմ հայցվորների պահանջը բավարարելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր, տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից, ավելին ՝դատավճիռը կայացրել է ենթադրությունների հիման վրա: Հանդիպումը  չուշացավ ,  թեպետ արձակուրդների ակտիվ շրջան է, բայց Ազգային ժողովի փոխխոսնակ տիկին  Նազարյանը  և իր աշխատակազմի իրավաբան- փորձագետ  Ժանետտա  Աթոյանը   հանդիպում էին կազմակերպել իրենց դիմած քաղաքացիների,  այդ թվում նաև բաց նամակի հեղինակ Կարեն Խաչատրյանի հետ ,ով դատարանի  ապօրենի կեղծիքներով ընդունված որոշման դեմ ներկայացավ  ապացույցների մի ողջ փաթեթով:

Տիկին Նազարյանը երկար լսելուց, հարցեր ուղղելուց հետո խոստացավ,որ  իր լիազորությունների շրջանակներում  ամեն ինչ կանի արդարությունը վերականգնելու համար:

Կարեն Խաչատրյանի պահանջ-խնդրանքն էր տիկին Նազարյանին ,  որ իր կողմից ներկայացված  բոլոր փասթաթղթերը մասնագետներն ուսումնասիրեն, տեսնեն կեղծիքն ու սուտը , որը ակներև է նույնիսկ դպրոցականի համար , դատական նոր քնություն սկսեն :

Գուցե հենց այս գործով էլ Նոր Հայաստանում նոր արդարադատության հիմքեր դրվի: Ո ՞վ գիտե:

Հիշեցնենք նաև, որ Կարեն Խաչատրյանը բողոքով դիմել  էր  ՀՀ Գլխավոր դատախազություն, որ ԵԱՆԴ/ 5228/02/15 քաղաքացիական գործով դատարան են ներկայացվել կեղծ ապացույցներ և ստացել ՀՀ գլխավոր դատախազության որոշումը , ըստ  որի՝ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժինը վարույթ է ընդունել թիվ 17160619 քրեական գործը և այն մակագրվել է Երևան քաղաի Ավան և Նոր–Նորք վարչական շրջանների դատախազ՝ Վ. Միլիտոնյանին և ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնակատար ոստիկանության մայոր Ռ. Պողոսյանին:

Մեր կայքի լրագրողը  փորձեց զրուցել  նաև Ավան և նոր Նորք  վարչական շրջանի քննիչ Տարոն Սարգսյանի հետ, սակայն նրա հետ  այդպես էլ կապ հաստատել  չհաջողվեց :

Եվ ինչպես խոստացել  ենք՝  մեր խմբագրությունը կհետևի այս գործի հետ կապված հետագա զարգացումներին և կանդրադառնա դրանց: Արդարությունը վերականգնելու ժամանակն է,  և սա թող  դաս լինի անարդար որոշումներ կայացնող դատավորներին:  Մի մոռացեք՝ իրավիճակ է փոխվել :

Կարդացեք նաև՝ Եկել է արդարությունը վերականգնելու ժամանակը. բաց նամակ՝ Լենա Նազարյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее