▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոստանում եմ՝ անձամբ Մարությանը կգա կոյուղագիծը բացելու, մաքրելու և այդ աշխատանքները վերահսկելու»

Երևանի արվեստանոցներից մեկում արդեն 10-15 օր է, ինչ շարունակվում է կոյուղաջրերի հոսքը: Արվեստանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում։ Քաղաքացիները ահազանգում են՝ ընդգծելով, որ պատկան մարմինները այդ օրերի ընթացքում խնդիրը վերացնելու համար որևէ պարտավորություն չեն վերցրել իրենց վրա. «Շենքի կոյուղագիծը խցանված և վնասված է, 10-15 օր շարունակ դիմում ենք համապատասխան բոլոր պատկան մարմիններին և հասկանում ենք, որ տոտալ անգործություն է տիրում, այն դեպքում, երբ համատիրրությունը իր գումարը հավաքելիս լավ հավաքում է: Տվյալ խնդիրը ներկայացնելիս բոլորն իրենց ներկայացնում են անկախ մարմին»,- նշեց արվեստանոցի տիրոջ՝ Արշավիր Կիրակոսյանի որդին՝ Հայկ Կիրակոսյանը` Լուրերcom-ի հետ զրույցում:

Հայկ Կիրակոսյանն ասել է, որ իրենց խնդիրը նորից անտեսելու դեպքում ստիպված պետք է արվեստանոցից կոյուղագծերը փակի, ինչի հետևանքով այն կբարձրանա և կլցվի իրենց վերևի հարևանի տուն. «Այլևս թույլ չեմ տալու, որ հայրիկիս աշխատանքները փչանան: Ստիպված ջրազրկումներ ենք անում, շենքի ջուրն ենք անջատում և այլն: Մեր կողմից որևէ աշխատանք անելու դեպքում էլ պետք է քաղաքապետարանի թույլտվությունը, որ ասֆալտը փորվի 3 մետր խորությամբ, որ նոր խնդիրը կարողանանք կարգավորել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Եթե այսպես շարունակվեց՝ ես տեղում՝ կոյուղաջրերի հոսքի ներքո, մամուլի ասուլիս կանեմ, և լրատվամիջոցները կտեսնեն քաղաքապետարանի, մշակույթի նախարարության և կառավարության իրական դեմքը»:

Հայկ Կիրակոսյանի խոսքերով՝ նա իր տեսակով սպասող մարդ չէ, և ավելի հավանական համարեց քաղաքապետի՝ Հայկ Մարությանի՝ կոյուղին մաքրելը, քան իր սպասելը. «Հայաստանում ապրող ամենահետևողական մարդկանցից մեկն եմ, ավելի շուտ քաղաքապետը անձամբ կգա կոյուղագիծը մաքրելու, քան ես համբերատար կսպասեմ: Խոստանում եմ՝ նա կգա մաքրելու և այդ աշխատանքները վերահսկելու»,- եզրափակել է նա՝ սկզբնաղբյուր կայքի հետ զրույցում:

Նշենք, որ այն արվեստանոցը, որը հիմա ամբողջությամբ կոյուղաջրերի մեջ է, հայտնի նկարիչ Արշավիր Կիրակոսյանի (Արշո) արվեստանոցն է, որը մեծ ավանդ ունի հայկական մշակույթի ոլորտում:

Տեսանյութը՝ Հայկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее