▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղումարը հայկական ֆուտբոլից չի վերացել․ Արման Աբելյան

Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբներից մեկը մոլախաղով է տարված, այս մասին գրում է մարզական լրագրող, մեկնաբան Արման Աբելյանն իր սոցիալական ցանցերում:

«Քանի դեռ «Նոան» և մի քանի այլ ակումբներ ակումբային ֆուտբոլին նոր որակ են տալիս, Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը գարշելի երևույթով է զբաղվում։

Ահավորն այն է, որ այդ ապիկարները դա անում են ԲԿՄԱ-ի դեմ խաղում, որտեղ բոլորը Հայաստանի հավաքականների անդամներ են։ Գործը հիմնականում գլուխ են բերում թիմի լեգեոնականները ու նաև այլ խաղերում։ ՀՖՖ-ն բավարար ապացույցներ չունի կամ ուղղակի աչք է փակում դրա վրա։ Նախորդ մրցաշրջանում էլ մի թիմ ակնհայտ «ղումար» էր անում և որևէ պատիժ չստացավ։

Դա մի քանի տարի առաջ էլ դա լայն տարածված էր Առաջին խմբում ու համոզված չեմ, որ վերացել է։ Այս հիվանդության դեմն առնելը շատ կարևոր է։

Հ. Գ. ԲԿՄԱ-ի վերջին մրցակիցը «Փյունիկն» է եղել, բայց խոսքը, իհարկե, այդ թիմի մասին չէ»,- գրված է հայտարարությունում»։

ԱրմՍպորտ.am-ը գրում է, որ կայքի հետ զրույցում  Արման Աբելյանը մանրամասնել է, որ տվյալ թիմը, որի անունը տալ չի կարող, «ղումարով» է զբաղված ոչ թե բոլոր խաղերում, այլ` առանձին, ու, ոնց նշվել է տեքստում, դրանով զբաղված են մի քանի լեգեոներ․ «Տվյալ թիմը հանդես է գալիս 90 տոկոս լեգեոներներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее