«Ռուսաստանի կողմից անեքսիայի արդյուքնում Ղրիմը կարող է դառնալ երկրորդ Աբխազիա կամ Լեռնային Ղարաբաղ, կամ էլ չճանաչված հանրապետություն՝ կիսահանցավոր ղեկավարությամբ»: Այս մասին ասել է ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովը «Свобода слова» հաղորդման ժամանակ: Գրում է unian.net-ը՝ վկայակոչելով ТВі-ին:
Նրա խոսքով՝ չճանաչված հանրապետություն դառնալուն պես՝ մարդիկ չեն ցանկանա այլևս այնտեղ գնալ, իսկ Ղրիմն առանց զբոսաշրջության չի կարող գոյատևել:
Նեմցովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոպտորեն խախտել է 2 հիմնարար պայմանագրեր Ուկրաինայի հետ:
«Առաջին՝ Ուկրաինայի ոչ միջուկային պետություն լինելու կարգավիճակի մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 1994-ին: Եվ երկրորդը՝ «Ուկրաինայի և Ռուսաստանի ընկերության, համագործակցության մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է 1997-ին: Երկրորդ պայմանագրում հստակ նշված է, որ Ռուսաստանը պարտավորվում է ուժ չգործադրել և անգամ չսպառնալ Ուկրաինային: Եթե Պուտինն անեքսիայի ենթարկի Ղրմի տարածքը, դա մարդկության պատմության մեջ նոր երևույթ կլինի, որը չի եղել երկրորդ աշխարհամարտից հետո»,- նշել է ընդդիմադիր գործիչը: