▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմն անկախության հռչակագիր է ընդունում, իսկ Ռուսաստանը՝ միջազգային նոր նորմ


Ղրիմը կատարեց իր հաջորդ քայլը, որն ավելի է մոտեցնում թերակղզին Ռուսաստանին: Քիչ առաջ պարզ դարձավ, որ Ղրիմի Գերագույն խորհուրդը և Սևոստոպոլի քաղաքային խորհուրդը համատեղ որոշում են ընդունել երկրամասի անկախության հռչակագրի մասին: Այսպիսով ըստ պաշտոնական հաղորդագրության, եթե հանրաքվեի արդյունքում ղրիմցիներ որոշում կայացնեն միանալ Ռուսաստանին, ապա երկրամասն առաջին հերթին կհռչակվի անկախ պետություն և այնուհետև պաշտոնապես կդիմի Ռուսաստանին, ղրիմցիների կամքն ի կատար ածելու համար: Մինչ ղրիմցիներն իրենց անկախ են հռչակում Ռուսաստանում զուգահեռ մշակվում է օրենք, որը թույլ կտա Ռուսաստանին միացնել նոր տարածքներ՝ հիմնվելով այդ տարածքներում անցկացված համապատասխան հանրաքվեների արդյունքների վրա: Ենթադրվում է, որ այդ նորմը կգործի միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքի հանդեպ իրավասություն ունեցող պետությունում բացակայի արդյունավետ ինքնիշխան պետական իշխանություն, պարտավորված պաշտպանել իր քաղաքացիներին, հարգել իրենց իրավունքներն ու ազատությունները: Եկեք սկսենք անկախության մասին հռչակագրից:

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչի վրա են հիմնվում Ղրիմի իշխանուևթյունները նման որոշում կայացնելուց: «Մենք՝ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի և Սևոստոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորնես, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային փաստաթղթերի վրա, որոնք երաշխավորում են ազգերի ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը, ինչպես նաև հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2010թ-ի հուլիսի 22-ի որոշումը կապված Կոսովոյի հետ, որի համաձայն պետության մի մասի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային որևէ նորմի, կայացնում ենք որոշում…:» ասված է Ղրիմի Գերագույն խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Այնպես, որ Արևմուտքի այն թեզը, թե իբր Կոսովոն բացառություն է և «առանձնահատուկ դեպք» հօդս է ցնդում և այսուհետ այն դառնում է նախադեպ միջազգային հարաբերություններում: Հենց միայն այն պատճառով, որ դրա ետևում ոչ թե ինչ-որ փոքր և թույլ պետություն է կագնած այլև Ռուսաստանի պես պետություն: 

Երկրորդ՝ ևս մեկ անգամ շեշտադրվում է մեզ՝ հայերիս, համար շատ կարևոր միջազգային նորմերից մեկը՝ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության նորմը: Սա կարող է ամրապնդել Արցախի դիրքերը բանակցություններում: Կարծում եմն նույնիսկ ճիշտ կլինի, եթե Արցախը Հայաստանի միջոցով պաշտոնական նոտա հղի Ռուսաստանին և խնդրի հարգել և ճանաչել նաև իր պետության անկախությունը, որն ի դեպ ևս ձևավորվել է տվյալ տարածքում ապրող ժողովրդի կամաարտահայտման հիման վրա: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից համապատասխան օրենք ընդունելուն, որն այդ երկրին թույլ կտա Ղրիմը միացնել իրեն, ապա կարծում եմ, որ Ռուսաստանն այս պարագայում ոչ թե պարզապես գործում է եղած միջազգայի նորմերի սահմաններում, այլև ինչ-որ տեղ ստեղծում է նորը, կամ էլ որոշ չափով «նորացնում է» մեկ այլ համեմատաբար նոր նորմ: Խոսքը «պաշտպանելու պարտավորություն» նորմի մասին է (R2P): 

Տեսեք ըստ R2P ինչպես գիտեք միջազգային հանրության մոտ բարոյական պարտավորվածություն է առաջանում, պաշտպանել օտարերկրյա քաղաքացիներին, երբ տվյալ երկրի իշխանություններն իրենք չեն կարողանում դա անել, կամ էլ եթե հենց այդ նույն իշխանություններն իրենք են հանցանք գործում սեփական ժողովրդի հանդեպ: Սակայն այնպես էլ չէ, որ անմիջապես ով ուզենա կարող է միջամտել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից համապատասխան մանդատի առկայություն: 

Այժմ փաստորեն Ռուսաստանը հերիք չէ գործում է միանձնյա առանց միջազգային հանրության հետ համատեղ ջանքերի կամ էլ հավանության, և դեռ մի բան էլ ոչ թե պարզապես ներխուժում է պաշտպանելու և հասարակական կարգը վերականգնելու համար, այլև նախընտրում է միացնել «զոհ» դարձած տարաքծն իրեն և այդպիսով «պաշտպանել» տուժող քաղաքացիներին: Այս նոր երևույթը՝ ստեծելով նախադեպ կարող է ստեծել նաև անկանխատեսելի միտում ժամանակակից միջազգային հարաբերություններում:

Դե ինչ մնաց ընդամենը մի քանի օր Ղրիմի հանրաքվեին: Այժ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես սրան կարձագանքի միջազգային հանրությունը: Ի դեպ երբ ասում եմ «միջազգային հանրություն» նկատի չունեմ միայն Արևմուտքը: Ես անհամբեր սպասում եմ արագ զարգացող աշխարհի մնացյալ խոսշոր պետությունների հստակ արձագանքին: Սա լավ առիթ է հասկանալու համար, թե մենք քանի բևեռանի աշխարհում ենք ապրում: Շատ է վերջերս խոսվում այն մասին, որ միաբևեռ աշխարհից մենք այժմ անցում ենք կատարել բազմաբևեռ աշխարը, բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ աշխարհը ոչ միաբևեռ է ոչ էլ առավելևս բազմաբևռ, այն ավելի շուտ երկբևեռ աշխարհի տպավորություն է թողնում:

Վազգեն Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее