▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմն արդեն խոսում է անկախության, այլ ոչ թե լայն ինքնավարության մասին

Ղրիմի իշխանությունների ախորժակը գնալով մեծանում է: Ինչպես հիշում եք օրերս Գերագույն ռադան առաջարկել էր Ղրիմի իշանություններին քննարկել շրջանի ինքնավարության հարցը: Այսօր մենք տեղեկանում ենք, որ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, սրան ի պատասխան ասել է, որ Ղրիմը լեգիտիմ չի համարում Ուկրաինայի նոր իշխանություններին և հետևաբար չի կարող շրջանի ինքնավարության հարց քննարկել այդ իշխանությունների հետ: Վերջինիս խոսքերով նման հարցերի շուրջ պետք է որոշում կայացնի Ղրիմի ժողուվուրդը, իսկ տեղի իշխանությունները պատրաստ են ընդունել ժողովրդի ցանկացած որոշում, նույնիսկ եթե որոշում կայացվի դուրս գալ Ուկրաինայի կազմից: Թե Աքսյոնովը որոշ անուղղակի ակնարկներ է արել անկախության վերաբերյալ, Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը դրա մասին խոսել է բացահայտ և հստակ: Նա մասնավորապես ասել է հետևյալը.

«Առաջնայինը մեզ համար Ղրիմի լիազորությունների ընդլայնումն է, բայց հարց է առաջանում, թե ով պետք է պաշտպանի այդ լիազորությունները: մենք ժամանակին` 1992թ-ին, ունեցել ենք ավելի լայն լիազորություններ, բայց դրանք չեղյալ հայտարարվեցին Կիևի կողից: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ եթե մենք այժմ էլ կայացնենք որոշում ընդլայնման մասին, Կիևն այն կրկին չեղյալ չի հայտարարի: Այդ պատճառով համոզված եմ, որ Ղրիմի ինքնավար հանրապետությանը անհրաժեշտ է ինքնուրույն պետության կարգավիճակ, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ կերպով պաշտպանել մեր լիազորությունները»:


Փաստորեն ինչպես երևում է Ղրիմը վերջապես սկսել է խոսել ավելի պարզ իր մտադրությունների մասին: Թե այն ժամանակ խոսքը բացառապես «որոշ լիազորությունների ընդլայնման» մասին էր, այժմ խոսվում է այդ լիազորություննրի երաշխիքների մասին, իսկ երաշխիք այս դեպքում կարող է համարվել բացառապես ինքնիշխանությունը, քանի որ Կիևը ղրիմցիների համար «վստահելի չէ»: Այժմ կարող է առաջանալ շատ տրամաբանական հարց այն մասին, թե ինչու են Ղրիմում նման «երաշխիքների» մասին հիշել հենց հիմա, քանի որ «մայդանյան հեղափոխության» գրեթե հենց սկզբից նրանք լեգիտիմ չեն համարել նոր իշխանություններին և հետևաբար չէին կարող այն ժամանակ վստահել իսկ հիմա` ոչ: 

Կարծում եմ հենց այն պատճառով, որ Ռուսաստանի և Արևմուտքը հարաբերությունները գնալով սրվում են և մոտեցումներն ավելի հեռվանում: Այժմ կարծես հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի առաջարկը վերադառնալ խնդրի իրավական հարթություն` հիմնվելով փետրվարի 21-ին Կիևում ընդունված բազմակողմ համաձայնության վրա, անկացնել սահմանադրական փոփոխություններ և ձևավոևել ազգային կառավարություն վերջնականապես հօդս են ցնդում: Այդուհանդերձ, նման պայմաններում, Ռուսաստանը սկսում է առաջինը` ավելի արագ աշխատել և երկրորդ`հստակուցություն մտցնել իր ակնկալիքների մեջ. ընդամենը մի քանի օր առաջ մենք տեղեկացանք, որ Ղրիմում որոշել են հանրաքվեն անցկացնել շուրջ երկու ասմի ավելի շուտ, իսկ այժմ լսում ենք այն մասին, որ հանրաքվեն կարող է իրենից ենթադրել լիարժեք անկախություն Ուկրաինայից: 

Այս համատեստում նշեմ, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, BBC-ին տված հարցազրույցում, նշել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ ազատվի ռուսական Սևծովյան նավատորմից: Մի՞թե սա հերթական անգամ չի խոսում այն մասին, որ Արևմուտքի և Ռուսաստանի` խնդրի կարգավորման շուրջ մոտեցումներում առկա ճեղքը գնալով ավելի է մեծանում: Նման պայմաններում անձամբ ինձ մոտ ստեծվում է այնպիսի իրավիճակ, որ կարծես, թե´ Արևմուտքը, թե´ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանին սադրելու համար: Բայց ախր պետք է շատ քաջ գիտակցել, որ զարգացումների նման միտումը վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային կայունությունը, ավտանգությունն ու խաղաղություն: 

Հ.Գ Մի քիչ քաղաքական խոհեմությունը ոչ մեկին չի վնասի:

Վազգեն Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее