▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յա, այ Լյովիկ, էլի թռա՞ր... Զուրաբյանի և Փոստանջյանի կռվի սղագրությունը

«Ա1+»-ը, հիշեցնելով, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել բանավեճ, ներկայացրել է այդ «պալեմիկայի» ամբողջ սղագրությունը։

Հ. Աբրահամյան - Պարոն Զուրաբյան, հիմա ձեր կարծիքը հայտնեք:

Լ.Զուրաբյան - Թեեւ ասացիք, որ կարգի տեքստը տեղադրված է կայքում, ես դրան ծանոթ չեմ: Ուստի, կարծիք հայտնել չեմ կարող: Միայն ինչքան հասկացա այս խոսակցությունից, հանվել է կրկնապատիկ թվով թեկնածու ներկայացնելու անհեթեթ դրույթը, եւ դա լավ է: Ինչ վերաբերվում է ...

Զ.Փոստանջյան - Պարոն Զուրաբյան, ես ձեզ ուզում եմ զգուշացնել, որ թեեւ դուք ոչ կոռեկտ էիք համարել, որ ես հրապարակեցի անցյալ խորհրդակցությունից ձեր խոսքերը, ես այսուհետեւ ամեն ինչ հրապարակելու եմ մամուլում, այդ թվում ձեր խոսքերը (խոսքը Հ.Աբրահամյանի մոտ տեղի ունեցած նախորդ խորհրդակցության մասին է, որի ընթացքում Լ.Զուրաբյանը Հ.Աբրահամյանի կողմից ԵԽԽՎ պատվիրակության ձեւավորման կարգը համեմատել էր Օսմանյան կայսրությունում Հայոց կաթողիկոսի նշանակման կարգի հետ, որն էլ Փոստանջյանը հրապարակել էր լրագրողների հետ ճեպազրույցում, ինչին Լ. Զուրաբյանը արձագանքել էր, թե կոռեկտ չի համարում Փոստանջյանի կողմից իր խոսքերը ներկայացնելը,-խմբ.):

Լ.Զուրաբյան - Հասկանալի է, բայց  Զարուհի ջան, սկզբից թող արտահայտվեմ, հետո հրապարակի: Ինչ վերաբերվում է...

Զ. Փոստանջյան - Ոչ, ես ուղղակի ուզում էի նախօրոք զգուշացնեի, որ այստեղ ասած ձեր ամբողջ խոսքը ես հրապարակելու եմ մամուլում:

Լ. Զուրաբյան - Եթե իմ ամբողջ խոսքը հրապարակելու եք մամուլում, ուրեմն նախ եւ առաջ հրապարակեք հետեւյալը. որ Զարուհի Փոստանջյանը տարրական քաղաքավարական տակտ չունի, որ թույլ տա ուրիշներին արտահայտվելու, երբ խոսքը նրանցն է...

Զ. Փոստանջյան - Յա, այ Լյովիկ, էլի թռա՞ր... Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես: 

Լ.Զուրաբյան - Պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ ինձ խոսքը տրամադրելու համար, սակայն որոշ ձայնային ու աղմկային էֆեկտների պատճառով չեմ կարող հայտնել իմ կարծիքը: Խնդիրը ինչպես դուք բոլորդ հասկացաք, զուտ տեխնիկական է: Եվ քանի դեռ ձայնային խոչընդոտների աղբյուրը հեռացված չէ, ես չեմ կարող ներկայացնել մեր խմբակցության կարծիքը:

Հ.Աբրահամյան - Լավ, բոլորին շնորհակալություն: Նիստն ավարտված է:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее